08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի բնակիչ՝ 26-ամյա Լիլիթ Կ-ից, ով հայտնել է, որ իր բնակության վայրի մոտ իր նախկին ծանոթ՝ Լոռու մարզի բնակիչ Արտյոմ Ա-ն վիճաբանության ժամանակ հարվածել է իր ամուսնու՝ 23-ամյա Դմիտրի Թ-ի մարմնի տարբեր մասերին։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, ովքեր նշված վայրից ոստիկանություն են ներկայացրել Լոռու մարզի բնակիչ Արտյոմ Ա-ին։
Վերջինս խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է հարվածներ հասցրել Դմիտրի Թ-ին և նույն վիճաբանության ժամանակ, հավանաբար, օդամղիչ ատրճանակի կրակոցի հետևանքով իր գլխի ու մեջքի շրջանում վնասվածքներ է ստացել։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։