28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ նախատեսված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զորահանդեսը նախատեսված է հունիսի 24-ին:
Հրապարակ են բերվել տեխնիկան, վրաններ, հանդիսատեսի համար նախատեսված տրիբունաները: Մասնագետները սկսել են բեմի ամրացման աշխատանքները: Նշվում է, որ տրիբունաներում տեղերը տեղակայված են՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահը հյուրերի հետ կլինի Կարմիր հրապարակում:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ զորահանդեսին հայկական կողմից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները: