կարևոր
1247 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-05 11:18

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 3 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 3 քաղաքացի

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի:

Առայսօր հիվանդությունը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել են, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկուսացված է 69 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1131 է: