668 դիտում, 2020.06.05 11:05

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 05.06.2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 05.06.2020

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 596-ով: 

Կորոնավիրուսից ապաքինվել է 3513 մարդ (+45), այս պահին բուժվում է 8052 (+543)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 252 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 183 (հունիսի 4-ին՝ 176), այլ պատճառներով՝ 69 (հունիսի 4-ին՝ 68):

Մեկ օրում մահացել է 8 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին),  78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

կիսվել նյութով -