304 դիտում, 2020.06.05 10:41

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքների համար

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։

«Քանի որ այնպես ստացվեց, որ այս կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, քանի որ նա լքելու է այս պաշտոնը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքի համար»,- նշեց նա։

«ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ղեկավարման շրջանում, ավելի կխորանան եւ ընդգրկուն կդառնան»,-ասաց վարչապետը:

կիսվել նյութով -