Մեկնարկել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։
Զեկույցով հանդես կգան Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։ Հրավիրված են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։