370 դիտում, 2020.06.05 09:27

Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել․ «Իրատես»

Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել․ «Իրատես»

«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. ռեյտինգի ցուցիչներն այս պահին վերջնական չեն։ Կորոնավիրուսի պայմաններում փոքր-ինչ դժվար է հարցումներ անցկացնելը, այնուհանդերձ առկա հարցումներով ակնառու է կորոնավիրուսի սկսած բումի, տնտեսական կոլապսի, ինքնաթիռա-ադամանդա-սիգարետա-զենքային աղմուկից հետո ոչ միայն ռեյտինգն իջել է, այլև նրա նկատմամբ անբարյացակամության դոզան է ահավոր մեծացել:

Մասնագետներն առաջիկայում կհրապարակեն ռեյտինգային սանդղակը, ինչից կախված էլ` ներքաղաքական զարգացումները կմտնեն որոշիչ` ակտիվ փուլ: Լավատեղյակները պնդում են, որ բուն զարգացումները կսկսվեն հուլիս-հոկտեմբեր ժամանակահատվածում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

կիսվել նյութով -