272 դիտում, 2020.06.05 09:13

Այսօր հունիսի 5-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հունիսի 5-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հունիսի 5, տարվա 156-րդ (նահանջ տարիներին՝ 157-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 209 օր։

Նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, սահմանված ՄԱԿ-ի կողմից։

1783 թ. – Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ բարձրացրեցին առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացավ «Մոնգոլֆիեր» անունը։

1862 թ. – Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։

1898 թ. – ծնվել է Ֆեդերիկո Գարսիա Լորկան՝ 20-րդ դարի իսպանացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1936 թ.)։

1967 թ. – սկսվեց Վեցօրյա պատերազմը։

1968 թ. – մահացել է Վահրամ Փափազյանը, հայ հանճարեղ դերասան (ծն. 1888 թ.)։

1999 թ. – սկսվեց Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։

կիսվել նյութով -