29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում աճել է 44-ով եւ կազմում է 29065, այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Համաճարակի սկսվելուց ի վեր Ֆրանսիայում մահացել է 29065 մարդ։
Այս պահին հիվանդանոցներում է գտնվում 13 101 մարդ (մեկ շաբաթ առաջ այդ թիվը կազմում էր 15208 մարդ)։ Վերջին մեկ օրում հիվանդանոց է տեղափոխվել 195 մարդ։
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 1163-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռեանիմացիա է ընդունվել 23 մարդ։
Համաճարակի սկսվելուց ի վեր հոսպիտալացվել է գրեթե 102,3 հազար մարդ, որոնցից ավելի քան 18 հազարը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում:
Ֆրանսիայում մոտ 70 հազար մարդ ապաքինվել է եւ վերադարձել տուն։