394 դիտում, 2020.06.04 23:05

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Հունիսի 3-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումն ու ապահովումը առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմը հրահանգավորվել է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ցուցադրվել են կապի և ԱԿՀ միջոցների շահագործման, առաջին բուժօգնության ճիշտ և արագ կազմակերպման առանձնահատկությունները:

կիսվել նյութով -