336 դիտում, 2020.06.04 22:36

Իգուաինը վնասվածք է ստացել մարզման ընթացքում

Իգուաինը վնասվածք է ստացել մարզման ընթացքում

Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Իգուաինն աջ ոտքիազդրի վնասվածք է ստացել: Հարձակվողի վնասվածքը լուրջ չէ, սակայն նա պետք է բուժզննում անցնի:

Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:

«Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, ևս երկու անգամ տիրացել Իտալիայի գավաթին:    

կիսվել նյութով -