324 դիտում, 2020.06.04 21:00

Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսություն մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսություն մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտութան բանակցային գործընթացում արմատական տեղաշարժեր չկան։ Այդ մասին իր ամենշաբաթյա բրիֆինգում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հանդես ենք գալիս այդ ձգձգվող, երկարատև ճգնաժամի բանակցային ճանապարհով քաղաքական լուծման օգտին։ Եվ կանենք հնարավորը, որպես հարևան պետություն, որպես երկիր, որին միավորում է երկարատև բարեկամության, փոխգործակցության և համագործակցության պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի բերենք մեր կառուցողական ներդրումը»,-ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է Ռուսաստանի դերը որպես համանախագահի, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքներին։

«Չնայած որևէ արմատական տեղաշարժեր չկան, բայց կարող եմ հաստատել, որ լավատեսություն մնում է»,- նշել է նա։

կիսվել նյութով -