28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում՝ ցայտաղբյուրների հարևանությամբ, ծառից կախված տղամադու դի կա:
Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ս.-ի դին:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: