456 դիտում, 2020.06.04 20:39

Քննարկում ենք մի քանի սցենարներ. վարչապետը՝ սահմանափակումների վերադառնալու հնարավորության մասին

Քննարկում ենք մի քանի սցենարներ. վարչապետը՝ սահմանափակումների վերադառնալու հնարավորության մասին

Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար։ Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանափակումների վերադառնալու հնարավորության մասին հարցին:

«Նաեւ քննարկում ենք այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները, տնտեսական հնարավոր բեռը եւ այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ: Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում, մի քանի սցենարներ ենք քննարկում և դրանցից մեկով որոշում կկայացվի»,- ասաց վարչապետը։

կիսվել նյութով -