364 դիտում, 2020.06.04 21:26

Չկա դեղատոմս, որից պացիենտները կարող են օգտվել մինչ բժշկի այցելությունը․ Թորոսյան. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս, որից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են օգտվել մինչև բժշկի այցելությունը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա մի դեղամիջոց, որից քաղաքացին կարող է օգտվել, երբ բժշկի այցը կամ խորհրդատվությունը օպերատիվորեն և ժամանակին ստանալ չի հաջողվում։ 

«Քաղաքացիները ինդիվիդուալ են, անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ միջազգային մամուլում որևէ դեղամիջոց են տեսնում, դա գնում են դեղատնից, օգտագործում կորոնավիրուսով չվարակվելու համար։ Մինչդեռ ես դա պաշտոնապես եմ հայտարարում,  այն հնարավոր չէ որևէ դեղով կանխարգելել, քանի դեռ չկա պատվաստանյութ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօրվանից բժիշկները նախարարության կողմից ուղեցույցեր են ստանալու, որոնցով կարող են առաջնորդվել պացիենտներին բուժելիս։

կիսվել նյութով -