Իրավիճակը շարունակում է լարված մնալ և էլ ավելի լարվել և դրանից է բխում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի մասին:
Նախարարը թարմ տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ այս պահին կա 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Դժբախտաբար, մահացել է մեկ քաղաքացի, որը 33 տարեկան էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
«Որևէ մեկը՝ անկախ տարիքից, անկախ սեռից ապահովագրված չէ կորոնավիրուսով հիվանդության դրական ելքով: Այսինքն` մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք նոր իրողություններին»: