424 դիտում, 2020.06.04 18:59

Դիրքերում սպառազինության պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դիրքերում սպառազինության պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Հակառակորդը պետք է հասկանա, որ մեր զինված ուժերն ունի ձեռքբերումներ թե՛ սպառազինության, թե՛ կառավարելիության, թե՛ որակի: Դա արդյունք է այն փոփոխությունների, որ տեղի են ունեցել բանակում, որքան էլ փորձեն վարկաբեկել, թե վատ զենք է, հին զենք է եւ այլն։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ սպառազինության խնդրին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի պրոբլեմ: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը»:

կիսվել նյութով -