400 դիտում, 2020.06.04 18:28

Վրաստանի վարչապետի՝ պաշտոնը լքելու մասին լուրերը հերքվել են

Վրաստանի վարչապետի՝ պաշտոնը լքելու մասին լուրերը հերքվել են

Վրացական մի քանի լրատվամիջոցներում երեկ՝ հունիսի 3-ին, լուրեր էին շրջանառվում, թե վարչապետ Գիորգի Գախարիան առաջիկայում պաշտոնը լքելու է։

Ըստ Վրաստանի «Առաջին ալիքի» հավաստի տեղեկությունների՝ Գախարիայի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, թե Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են, և որ վարչապետի հեռանալուն քիչ ժամանակ է մնացել:

կիսվել նյութով -