502 դիտում, 2020.06.04 17:53

ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է. Վլադիմիր Պուտին

ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավում: Ընդ որում՝ պետության ղեկավարը նշել է յուրաքանչյուր մարզում իրադրությանը հետեւելու անհրաժեշտության մասին. այս մասին գրում է ТАСС-ը:

«Երկրում հիմա իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, բարելավվում»,- հայտարարել է Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

«Անկասկած, անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզում մշտապես եւ ամենամանրակրկիտ կերպով հետեւել իրադրությանը ու օպերատիվորեն, անհապաղ արձագանքել փոխվող իրավիճակին»,-ընդգծել է նա:

Ընդ որում՝ նախագահը նշել է Անդրբայկալում կորոնավիրուսի տարածման բարդ դինամիկայի մասին եւ հանձնարարել այնտեղ COVID-19-ով հիվանդներին բուժելու համար հոսպիտալ ստեղծել:

Հիշեցնենք՝ նոր համավարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ վերջին օրում Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 8 831, արդեն 10 օր այն չի անցնում 10 հազարից:

կիսվել նյութով -