716 դիտում, 2020.06.04 17:39

Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. Տեր Օշին քահանա Հայրապետյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին

Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. Տեր Օշին քահանա Հայրապետյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Սաղմոսավանքում որևէ հարսանիք չի կատարվել։

«Սիրելի՛ հավատացյալներ, այսօր ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված էր իբրև թե այսօր Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանիքից մեկ դրվագ։ Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել: Հարսանիքներ ընդհանրապես թույլ չի տրվում, բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը։

Ավելին եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։ Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։ Ամոթ է մի՛ արեք», - գրել է Տեր Օշին քահանա Հայրապետյանը։

կիսվել նյութով -