326 դիտում, 2020.06.04 17:44

Հայկ Չոբանյանի մեկուսացման մասին լուրը կեղծ է

Հայկ Չոբանյանի մեկուսացման մասին լուրը կեղծ է

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի «անհետացման» մասին։ Կայքը մասնավորապես նշել էր.

«... օդում կախված լուրերի համաձայն, Հայկ Չոբանյանը կասկածվում է որպես կորոնավիրուսով հիվանդ, այդ իսկ պատճառով «անհետացել» է»:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ տարածվող լուրը կեղծ է։

Հայկ Չոբանյանն աշխատում է իր բնականոն գրաֆիկով, ունենում է հանդիպումներ, խորհրդակցություններ՝ պահպանելով COVID-19-ի տարածմամբ պայմանավորված սահմանված կարգը։

Ինչ վերաբերում է մարզպետի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, նշենք, որ Հայկ Չոբանյանը մոտ երկու շաբաթ առաջ թեստավորվել է. պատասխանն եղել է բացասական։

կիսվել նյութով -