01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի «անհետացման» մասին։ Կայքը մասնավորապես նշել էր.
«... օդում կախված լուրերի համաձայն, Հայկ Չոբանյանը կասկածվում է որպես կորոնավիրուսով հիվանդ, այդ իսկ պատճառով «անհետացել» է»:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ տարածվող լուրը կեղծ է։
Հայկ Չոբանյանն աշխատում է իր բնականոն գրաֆիկով, ունենում է հանդիպումներ, խորհրդակցություններ՝ պահպանելով COVID-19-ի տարածմամբ պայմանավորված սահմանված կարգը։
Ինչ վերաբերում է մարզպետի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, նշենք, որ Հայկ Չոբանյանը մոտ երկու շաբաթ առաջ թեստավորվել է. պատասխանն եղել է բացասական։