1072 դիտում, 2020.06.04 17:25

ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան

ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին.

«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գործընկերներ,

Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»։

կիսվել նյութով -