370 դիտում, 2020.06.04 17:00

Գերմանիան, Չինաստանը և Թուրքիան չեն զիջի ԱՄՆ-ին և չեն հրաժարվի ռուսական գազից

Գերմանիան, Չինաստանը և Թուրքիան չեն զիջի ԱՄՆ-ին և չեն հրաժարվի ռուսական գազից

Իր ճնշմամբ ԱՄՆ-ն խթանեց Ռուսաստանին դիվերսիֆիկացնել գազի շուկան և այն գործնականում անխոցելի դարձրեց ամերիկյան ազդեցության համար։ Այս մասին նշել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը՝ REGNUM-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն լուրերը, որ ամերիկացի սենատորները մտադիր են քննարկել «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը:

«Փաստացի նկատվել է ռուսական տրանսպորտային ուղիների, ռուսական շուկաների էական դիվերսիֆիկացում»,-ասել է Շապովալովը:

«Մենք չպետք է մոռանանք, որ ռուսական հեղուկացված գազի զգալի քանակություն գնում է Եվրոպա. դա գնում է այնտեղ ոչ պակաս, քան ամերիկյանը: Եվ հենց ճգնաժամային իրավիճակն էր պատճառը, որ Հյուսիսային հոսք-2-ի վրա ԱՄՆ ճնշումներից հետո Ռուսաստանը կարճ ժամանակահատվածում ավարտեց դիվերսիֆիկացիան, կառուցեց «Թուրքական հոսքը» և կառուցեց «Սիբիրի ուժը»  և դա Ռուսաստանի Դաշնությանը տալիս է մրցակցային մեծ առավելություններ: Հետևաբար, ամերիկյան հակագազային ռազմավարությունը ամրապնդեց Ռուսաստանի Դաշնության դիրքերը և այն գործնականում անխոցելի դարձրեց ամերիկյան ճնշումների դեմ»,-նշել է Շապովալովը։

Ինչպես պարզաբանել է Շապովալովը, քիչ հավանական է, որ Չինաստանը, Գերմանիան կամ Թուրքիան ենթարկվեն ամերիկյան ճնշումներին և հրաժարվեն ռուսական գազից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատորները պատրաստել են պատժամիջոցների նոր փաթեթ՝ ընդդեմ Հյուսիսային հոսքի:

կիսվել նյութով -