372 դիտում, 2020.06.04 15:30

Կան թերացումներ նախարարության կամ կառավարության կողմից. Սասուն Միքայելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երկրում կա իրավիճակ, որը պետք է կարգավորվի, կան թերացումներ նախարարության կամ կառավարության կողմից, կամ ինչ-որ չափով թերացումներ, բայց այս ժամանակաշրջանում, երբ վայրկյան-վայրկյան բան է փոխվում, չես կարողանում տիրապետել, պետք է ընթացքին հետևես: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Այսօր մի տեսակ շատ խոսեցինք խրամատից, պատերազմական վիճակից, խուճապից: Խրամատից խոսող շատ մարդիկ տեղը չեն էլ բերում, չեն էլ պատկերացնում՝ խրամատում ինչ է եղել»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե քաղաքական գործունեությունը վերլուծում է՝ պատերազմական շրջանի հետ համեմատելով:

«ԱԺ-ն այսօր ոնց որ լինի ՀՀ գենշտաբը, որովհետև այս ամբիոնը ամենահասանելի տեղն է, որ մարդիկ միանգամից լսում են և կարծիք են հայտնում: Պետք չէ խուճախի մատնել. կա պրոբլեմ, կա երկրում իրավիճակ։ Պատերազմական ժամանակաշրջանում, ինչքան էլ պլանավորված հարձակում լինի, հրամանատարն է որոշում՝ ուր գնալ կամ ինչ անել: Դրա համար մենք այսօր մի տեսակ մեր ժողովրդին պանիկայի մեջ են գցում, պետք չէ նման բան անել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, և այս պանիկան՝ ուր, պատերազմն՝ ուր: Մեր ուղեղի մեջ միշտ մի բան պետք է լինի՝ մենք ամեն մեկս պետք է պատրաստ լինենք պատերազմի՝ այսօր, վաղը, մյուս օրը, մի ժամ հետո, և այսօր մեր ժողովրդի, ԱԺ-ի համախմբվածությունը առավել կարևոր է, քան թե որևէ այլ ժամանակ»,-նշեց պատգամավորը, հետք՝ հավելեց.

«Որ ուզում ես թշնամուն վնասազերծել, պետք է թշնամուդ հետ քայլես: Լուրջ իրավիճակի մեջ ենք, ամբողջ աշխարհն է, միայն մենք չենք, խնդիրն այն է, որ մենք համախմբված լինենք»:

կիսվել նյութով -