340 դիտում, 2020.06.04 14:53

Ապրիլյան հանձնաժողովում քննել են Բակո Սահակյանին. մանրամասներ

Ապրիլյան հանձնաժողովում քննել են Բակո Սահակյանին. մանրամասներ

Երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները տեսակապով զրուցել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ և հարցաքննել նրան: Armlur.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ իրենք իրենց հուզող բոլոր հարցերը տվել են Արցախի նախագահին և ստացել պատասխաններ:

Հիշեցնենք, որ այսօր ավարտվում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովում այս ընթացքում հրավիրվել են նախկին իշխանության ներկայացուցիչները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներ եւ այլք։ Հրավիրվածներից միայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ հանձնաժողով ու բացատրություններ տալ։ Ընդ որում, նա արդեն երկու անգամ է հրաժարվել ներկայանալ հանձնաժողովի նիստերին եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

կիսվել նյութով -