330 դիտում, 2020.06.04 14:46

Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց

Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց

Բանկերն ու վարկային կազմակերպությունները հակաճգնաժամային նպատակներով արդեն իսկ վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, վարկային արձակուրդներ են ձևակերպել: Բացի այդ, 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,- ասաց վարչապետը։ 

կիսվել նյութով -