380 դիտում, 2020.06.04 14:34

Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքայի ծառայությունները հունիսի 5- 15-ը կաշխատեն երկու ժամ

Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքայի ծառայությունները հունիսի 5- 15-ը կաշխատեն երկու ժամ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը, բացառությամբ` շաբաթ և կիրակի օրերի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։ Հորդորում ենք` անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառույթներ չեն իրականացվելու»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

կիսվել նյութով -