246 դիտում, 2020.06.04 14:27

Պետք է հասկանանք՝ COVID19 հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները ահազանգում են, որ վարակված են, սակայն չեն թեստավորվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ովքեր ցանկանում են, ես կտամ մեզ հետևող Նոյեմբերյանի բժիշկների հեռախոսահամարները, ովքեր ասում են՝ «մեզ թեստեր չեն անում։ Բոլորս վարակված ենք։  Տաքությունով գնում ենք առաջնային օգնություն ցույց տալու։ Պետք է հասկանանք՝ COVID19 հիմնադրամի գումարները, որ նաև մեզանից գնում են այնտեղ, ինչի՞ վրա են ծախսվել։ Կա փակ նիստ անելու անհրաժեշտություն, այստեղ պարետին, առողջապահության նախարարին և ոստիկանապետին հրավիրելու առիթ կա։ Մենք այդ նախաձեռնությամբ հանդես ենք գալու», - ասաց Զոհրաբյանը։

Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց, որ այդպիսի հարցադրումները տեղին էին 5 տարի առաջ: Բայց այսօր որևէ գործողություն առիթ չի տվել նման տոնով խոսելու:

կիսվել նյութով -