316 դիտում, 2020.06.04 14:23

Հայաստանում մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ

Հայաստանում մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ այժմ աշխատում են տարբեր ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնկիներ օգտագործելով:

«Այն էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում: Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Այսինքն՝  կարելի է ախտահանել և կրկին օգտագործել: Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան: Ոգևորելով երիտասարդ ինժեներին՝ ես առաջարկեցի, որ տարբեր երանգներով սարքի այդ դիմակները»,-ասաց Անի Ապրահամյանը:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակները:

«Մենք շատ նոր ուղղություններ կարող ենք մեջտեղ բերել, սակայն երիտասարդ մասնագետների կարիք ունենք: Այսօրվա պատերազմը, մրցակցությունը նաև լաբորատորիաներում է, համակարգիչների առջև է: Այնպես որ, հորդորում եմ երիտասարդ մասնագետներին՝ գալ և գիտությամբ զբաղվել»,-ասաց Անի Ապրահամյանը:

կիսվել նյութով -