12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ այժմ աշխատում են տարբեր ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնկիներ օգտագործելով:
«Այն էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում: Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Այսինքն՝ կարելի է ախտահանել և կրկին օգտագործել: Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան: Ոգևորելով երիտասարդ ինժեներին՝ ես առաջարկեցի, որ տարբեր երանգներով սարքի այդ դիմակները»,-ասաց Անի Ապրահամյանը:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակները:
«Մենք շատ նոր ուղղություններ կարող ենք մեջտեղ բերել, սակայն երիտասարդ մասնագետների կարիք ունենք: Այսօրվա պատերազմը, մրցակցությունը նաև լաբորատորիաներում է, համակարգիչների առջև է: Այնպես որ, հորդորում եմ երիտասարդ մասնագետներին՝ գալ և գիտությամբ զբաղվել»,-ասաց Անի Ապրահամյանը: