254 դիտում, 2020.06.04 13:48

Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին նշանակել է Բելառուսի վարչապետ

Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին նշանակել է Բելառուսի վարչապետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության վարչապետ է նշանակել Ռոման Գոլովչենկոյին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Sputnik Belarus-ին:

Ավելի վաղ Գոլովչենկոն զբաղեցնում էր Պետական ​​ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Առաջին փոխվարչապետ է նշանակվել Նիկոլայ Սնոպկովը, որն այս տարվա հունվարից Չինաստանում Բելառուսի դեսպանն էր: Ֆինանսների նախարար է նշանակվել վարչության պետի առաջին տեղակալ Յուրի Սելիվերստովը:

կիսվել նյութով -