28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հորդորում է կորոնավիրուսի վարակի տարածման իրավիճակում խուճապի չմատնվել և պահպանել սթափ դատողությունը: Այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովում իր արտահերթ ելույթի ընթացքում:
«Մենք ունենք իրավիճակ, որը բնութագրվում է տարբեր բառերով, այդ թվում՝ ծանր, շատ ծանր, պատերազմական, և ես կարծում եմ, որ այս պահին առավել, քան երբևէ մեզ պետք են հանգստություն և սթափ դատողություն, իրավիճակի սթափ գնահատական, հաշվարկված, հանգիստ, կառավարելի քայլեր: Երբևէ չի կարող գործին որևէ օգուտ տալ խուճապը»,- ասաց Միրզոյանը:
Խորհրդարանի խոսնակը նշեց, որ որքան վնասակար է անլրջությունն ու ավելի թույլ գնահատումը, ավելի վնասակար կլինի գույների անհարկի խտացումը:
Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 697-ով և ընդհանուր թիվը 11 221 է, արձանագրվել է մահվան 176 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ: