264 դիտում, 2020.06.04 13:22

ԱՄՆ-ում անկարգությունները ճնշելու համար զինվորականներ չեն ներգրավվի

ԱՄՆ-ում անկարգությունները ճնշելու համար զինվորականներ չեն ներգրավվի

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հրաժարվել երկրում անկարգությունները ճնշելու համար Ազգային գվարդիան ներգրավելու գաղափարից. այս մասին հայտնում է Newsmax TV հեռուստաալիքը։

Այս առնչությամբ ԱՄՆ ղեկավարն ասել է. «Ես չեմ կարծում, որ մենք (ԱՄՆ իշխանությունները) պետք է դա անենք»։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է:

կիսվել նյութով -