326 դիտում, 2020.06.04 13:16

Գերմանիան դեմ է Ռուսաստանի՝ G-7-ին վերադառնալուն

Գերմանիան դեմ է Ռուսաստանի՝ G-7-ին վերադառնալուն

Ռուսաստանը G-7- ից վտարվել է Ղրիմի բռնակցման պատճառով, և հիմք չկա նրան վերադարձնել ակումբ. այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի մասով կա 2014-ի որոշում, ըստ որի՝ մինչև հետագա ցուցումները, յոթնյակը չի հավաքվի G8 ձևաչափով: Դեռևս մնում են այն հիմքերը, որոնց հիման վրա կայացվել է այդ որոշումը: Այդ հիմքը Ղրիմի բռնակցումն էր միջազգային օրենսդրության խախտմամբ, բայց այն շարունակում է մնալ: Որոշումը փոխելը Ռուսաստանի կառավարության ձեռքում է», - նշել է Սեյբերտը։

Ըստ նրա, Բեռլինը շարունակում է Վաշինգտոնից տեղեկատվության սպասել, թե  «երբ, որտեղ և ինչպես է տեղի ունենալու G7 գագաթնաժողովը»:

«Այն փաստը, որ G7- ը հյուրերին հրավիրում է, ավանդույթ է, որոշում է կայացնում ընդունող երկիրը: Եթե ցանկանում եք փոխել ձևաչափը, ապա դա G7- ի կողմից պետք է ընդունվի միաձայն: Այսինքն՝ սրանք երկու տարբեր բաներ են՝ հյուրեր հրավիրել և ձևաչափը փոխել », -եզրափակել է Սեյբերտը:

կիսվել նյութով -