310 դիտում, 2020.06.04 12:28

Երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում. Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին

Երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում. Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին

Երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան,

իսկապես գովելի է այն, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը:

Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, դուք ծիծաղում էիք:

Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով, դուք ծիծաղում էիք:

Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:

Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում, կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս:

Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին:

Չնայած, Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր»:

կիսվել նյութով -