կարևոր
1628 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-04 12:13

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 28 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 28 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 2-ով, ընդհանուրը բուժվել է 28 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում հաստատվել է 57 դեպք, ընդհանուր առմամբ թեստավորվել է 1022 մարդ, կա 97 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում 30 օրով երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն: