254 դիտում, 2020.06.04 12:02

Փաշինյանն անդրադարձավ դիմակների գների իջնելուն

Փաշինյանն անդրադարձավ դիմակների գների իջնելուն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ դիմակների գինն էլ ավելի կիջնի: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Երեկ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահը զեկուցեց, որ դիմակների գների անկում է արձանագրվել որոշակի, այդ թվում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ և կա հույս, որ ավելի կիջնի դիմակների գինը»,- ասաց Փաշինյանը:

Հունիսի 4-ից Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

Հունիսի 4-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11 հազար 221 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 176 դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 68 է:

կիսվել նյութով -