Կառավարության կողմից 8-րդ ծրագրում` կորոնավիրուսից տուժած ոլորտները համալրվեցին.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր՝ 24-ից 32-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«24) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
25) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
26) թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.
27) ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.
28) համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.
29) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
30) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.
31) համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.
32) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն»: