242 դիտում, 2020.06.04 11:51

Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրեց Կամո Սարգսյանին

Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրեց Կամո Սարգսյանին

 Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրեց Կամո Սարգսյանին: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը»։

կիսվել նյութով -