264 դիտում, 2020.06.04 11:36

ԱՀԿ-ն վերսկսում է հիդրօքսիքլորոքինի կլինիկական փորձարկումները

ԱՀԿ-ն վերսկսում է հիդրօքսիքլորոքինի կլինիկական փորձարկումները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի կլինիկական փորձարկումների վերսկսման մասին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

 «Հիմնվելով մահացության մասին տվյալների վրա՝ հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկությամբ, որ փորձարկումների ընթացքը փոխելու պատճառ չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Գեբրեյեսուսը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ, մայիսի 26-ին, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ դադարեցնելու են կորոնավիրուսի դեմ հիդրօքսիքլորոխին դեղամիջոցի փորձարկումները`դրա օգտագործման դեպքում մահացության աճի ռիսկի մասին տվյալների հայտնվելուց հետո: Lancet բժշկական ամսագիրը մայիսի 22-ին հետազոտություն էր հրապարակել, ըստ որի հիդրօքսիքլորոխին ընդունող հիվանդների դեպքում մահացության ցուցանիշն ավելի բարձր է։

կիսվել նյութով -