27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի կլինիկական փորձարկումների վերսկսման մասին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Հիմնվելով մահացության մասին տվյալների վրա՝ հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկությամբ, որ փորձարկումների ընթացքը փոխելու պատճառ չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Գեբրեյեսուսը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ, մայիսի 26-ին, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ դադարեցնելու են կորոնավիրուսի դեմ հիդրօքսիքլորոխին դեղամիջոցի փորձարկումները`դրա օգտագործման դեպքում մահացության աճի ռիսկի մասին տվյալների հայտնվելուց հետո: Lancet բժշկական ամսագիրը մայիսի 22-ին հետազոտություն էր հրապարակել, ըստ որի հիդրօքսիքլորոխին ընդունող հիվանդների դեպքում մահացության ցուցանիշն ավելի բարձր է։