328 դիտում, 2020.06.04 11:16

ԵՄ 4 երկրներ դաշինք են ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար

ԵՄ 4 երկրներ դաշինք են ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները միավորվել են՝ եվրոպական տարածքում SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի արտադրությունն արագացնելու նպատակով: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Ըստ Նիդերլանդների առողջապահության նախարարության՝ Եվրոպայի 4 խոշորագույն տնտեսությունները համատեղ դիտարկում են տարբեր խոստումնալից նախաձեռնություններ և բանակցում դեղագործական տարբեր ընկերությունների հետ։

Դաշինքի անդամներն այն կարծիքին են, որ բարեհաջող արդյունքի համար անհրաժեշտ են համատեղ ներդրումներ և ռազմավարություն։

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ ներկայումս ողջ աշխարհում իրականացվում է հակակորոնավիրուսային ավելի քան 130 պատվաստանյութի մշակում։ Դրանցից առնվազն 10-ը գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում։

կիսվել նյութով -