334 դիտում, 2020.06.04 11:09

Հակաճգնաժամային միջոցառումների օժանդակության ընդհանուր չափը գերազանցել է 100 մլրդ դրամը

Հակաճգնաժամային միջոցառումների օժանդակության ընդհանուր չափը գերազանցել է 100 մլրդ դրամը

 ՀՀ կառավարության ընդունած կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շահառուներին հասանելի օժանդակության ընդհանուր չափը գերազանցել է 100 մլրդ դրամը: Այս մասին հունիսի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակում, որը չգրանցված աշխատողների համար է նախատեսված, աջակցություն է ցուցաբերվել 186 հազար երեխայի՝ 4,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

«8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 124 հազար մարդու: Այն մարդկանց մասին է խոսքը, որոնց աշխատանքը սահմանափակումների պատճառով դադարեցվել էր: Նրանց, ընդհանուր առմամբ, 8,4 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 17 միջոցառում է հաստատել։ 

կիսվել նյութով -