244 դիտում, 2020.06.04 11:00

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 6 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 6 նոր դեպք

Մահացած պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 11221 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 697 նոր դեպք: 

կիսվել նյութով -