232 դիտում, 2020.06.04 10:37

Իսպանական խորհրդարանը 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Իսպանական խորհրդարանը 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Իսպանիայի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրության ռեժիմի 6-րդ և վերջին երկարաձգումը մինչև հունիսի 21-ը. այս մասին գրում է CNN-ը, նշելով՝ արտակարգ դրությունը պրենեյան երկրում շարունակվում է երեք ամիս՝ մարտի 14-ից ի վեր: Իսպանիայի 17 նահանգային կառավարություններն ինքնուրույն են որոշում սահմանափակումների մեղմացման փուլերի անցման կարգը, որոնք 4-ն են (0-3):

Այս առնչությամբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է. «Մենք հաղթահարել ենք համավարակի վատագույն ժամանակահատվածը»։

Նշենք՝ երկրի 70 տոկոսը այս պահին գտնվում է կարգավորման 2-րդ փուլում, իսկ Մադրիդն ու Բարսելոնան՝ առաջին փուլում:

Ըստ վերջին տվյալների՝ Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 27 128 մարդ, վարակվել՝ 240 326-ը:

կիսվել նյութով -