23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:
Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: