266 դիտում, 2020.06.04 10:45

Վաշինգտոնում ցուցարարները ծնկաչոք հարգել են սպանված աֆրոամերիկացու հիշատակը

Վաշինգտոնում ցուցարարները ծնկաչոք հարգել են սպանված աֆրոամերիկացու հիշատակը

Վաշինգտոնում՝ Սպիտակ տուն տանող փողոցներում, ցուցարարները ծնկաչոք անցկացրել են լռության րոպե՝ նվիրված ոստիկանական ուժի կիրառման հետևանքով սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ 

Մասնավորապես, նշվում է՝ ցույցերի ու անկարգությունների արդեն 8-րդ գիշերը խոշոր քաղաքներում թալանը դադարել է, սակայն խաղաղ ցույցերը շարունակվում են։

Այլ քաղաքներում ոստիկաններն ու պաշտոնյաները համաձայնել էին, ի նշան ցուցարարների հետ համերաշխության, նրանց հետ ծնկի իջնել։

կիսվել նյութով -