Վաշինգտոնում՝ Սպիտակ տուն տանող փողոցներում, ցուցարարները ծնկաչոք անցկացրել են լռության րոպե՝ նվիրված ոստիկանական ուժի կիրառման հետևանքով սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մասնավորապես, նշվում է՝ ցույցերի ու անկարգությունների արդեն 8-րդ գիշերը խոշոր քաղաքներում թալանը դադարել է, սակայն խաղաղ ցույցերը շարունակվում են։
Այլ քաղաքներում ոստիկաններն ու պաշտոնյաները համաձայնել էին, ի նշան ցուցարարների հետ համերաշխության, նրանց հետ ծնկի իջնել։