418 դիտում, 2020.06.04 09:42

Արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Նիկոլ Փաշինյան

Արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։

«Վատ լուր ունեմ, և այդ վատ լուրն այն է, որ հակահամաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Երեկ արձանագրվել է 697 դեպք։ Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն արդեն այն վճակում են, որ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում հոսպիտալացնել»,-նշել է վարչապետը։

Փաշինյանի հաղորդած տվյալների համաձայն, երեկ կորոնավիրուսով պայմանավորված ունեցել ենք 6 մահ, ևս 9 կորոնավիրուսով վարակված մարդու մոտ գրանցվել է մահ այլ պատճառներով:

«Այս պահին արդեն ունենք հիվանդներ, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն չենք կարողանում հոսպիտալացնել: Հիվանդների 75 տոկոսը հիվանդությունը տանում են ասիմպտոմ, սակայն մնացած 25 տոկոսը ունեն ինտենսիվ թերապիայի կարիք»,-ասել է վարչապետը:

 

կիսվել նյութով -